|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԺ ընդդիմադիր պատգամավորների համար անհասկանալի է՝ ինչու է հայ-ադրբեջանական բանակցություններին մասնակցում Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է Ռուբեն Ռուբինյանը մասնակցում բանակցությունների, որտեղ թուրքերը ոնց որ թե չկան:
«Ըստ պաշտոնական հաղորդագրությունների բանակցությունների օրակարգը հայ-ադրբեջանական հարաբերություններն են: Արդյո՞ք ՀՀ իշխանությունները հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորումը» շաղկապում են իրար հետ, այսինքն՝ ենթարկվում են թուրքական հերթական նախապայմանին: Թուրքերը դեռ 1991-1992 թվականներից դա էին ասում, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները երբեք չեն կարող կարգավորվել, քանի դեռ չեն կարգավորվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, դա պետք է հստակեցնենք: Կամ ավելի պարզ, տրիվիալ լուծում կա՝ ԱԳՆ-ն չի կարողանում կարգավորել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները եւ Ռուբեն Ռուբինյանը որպես ԱԳ նախկին փոխնախարար, լծվել է այդ աշխատանքին: Բայց հասկանում եք, որ երկրորդ տարբերակը իրականության հետ ոչ մի աղերս չունի: Մենք տեսնում ենք, որ հերթական անգամ Հայաստանի իշխանությունները ընկրկել են թուրքական պահանջների առջև», - ընդգծեց Արթուր Խաչատրյանը: