|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Արցախի Հանրապետության կայացումը որպես պետություն եղել է համայն հայության համատեղ ջանքերի արդյունք։ Արյունով, քրտինքով, ամենօրյա աշխատանքով կառուցել ենք մենք մեր տունը, հայկական երկրորդ պետականությունը։ Այդ պետական միավորն իր մեջ ամբողջացրել է համայն հայության իղձն ու իդեալը՝ ամփոփելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիսանությունը։ Այս մասին «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով խորհրդաժողովին ասաց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը։
«Վերջին տարիները մեզ կանգնեցրել են նոր փորձությունների կողմից, Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան՝ 2020թ և 2023թ․ նպատակ ուներ ոչ միայն զավթել տարածքներ, այլև՝ ցեղասպանություն իրականացնելով՝ վերացնել Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը, բայց Արցախը չի կարող ընկրկել, չէր կարող թույլ տալ նոր ցեղասպանություն, Արցախը պարտավոր է շարունակել պայքարը՝ մնալով որպես արդարության, ազատության և ինքնորոշման համար պայքարի խորհրդանիշ»,- ասաց Դանիելյանը՝ նշելով, որ Արցախի հիմնահարցը չի մարել, այն շարունակում է արծարծվել միջազգային հարթակներում։
Մանրամասն՝ տեսանյութում։