Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց Կաթողիկոսն արել է «հոգևորականի համար անընդունելի» հայտարարություններ: Այս մասին հայտարարել է Կովկասի մուսուլմանների գրասենյակի նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն, արձագանքելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի երեկվա հայտարարությանն առ այն, որ Արցախը չի կարող պատկերացնել Ադրբեջանի կազմում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Ես չեմ կարող պատկերացնել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում: Դա կնշանակի հայ ժողովրդի նկատմամբ մի նոր ցեղասպանություն, դա կնշանակի հայաթափում Արցախի մեր ժողովրդի: Մենք ամեն ջանք պետք է ներդնենք, որ կարողանանք միջազգային նորմերի և օրենքների շրջագծում ապահովել Արցախի մեր ժողովրդի ազատ, անկախ ապրելու իրավունքը», -ասել էր Վեհափառը:
Ադրբեջանի հոգևոր առաջնորդը նշել է, որ կրոնական անձինք պետք է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության կոչ անեն. «Կրոնական առաջնորդների միջամտությունը քաղաքականությանը սխալ է: Մենք հայ եկեղեցուն բարեկամության կոչ ենք անում», -ասել է Փաշազադեն։