|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Ադրբեջանի ԿԸՀ այն հայտարարությանը, թե Ղարաբաղի ժողովուրդը կարող է մասնակցել Ադրբեջանում կայանալիք ընտրություններին:
Ըստ Yerkir.am-ի՝ նա, մասնավորապես, նշել է.
«Ադրբեջանի ԿԸՀ-ն հայտարարել է, որ Ղարաբաղի ժողովուրդը կարող է մասնակցել Ադրբեջանի ընտրություններին: Ես հիացած եմ այս վեհանձնությամբ: Դրա փոխարեն թող մտածեն հայատյացության, երկրի ներսում մարդու իրավունքների, ժողովրդավարության մակարդակի մասին: Վստահ եմ, որ ադրբեջանցիներին թույլ կտրվի մասնակցել Արցախի ընտրություններին, եթե ստանան մեր քաղաքացիությունը»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Արտակ Բեգլարյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020թ. ապրիլին Արցախում տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական ընտրություններ: Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան 2020թ. փետրվարի 9-ին: