|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ պետդեպարտամենտի այն հայտարարությանը, որ նա չի ճանաչելու մայիսի 3-ին ԼՂՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
karabakhinfo.am-ի փոխանցմամբ` Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրի (ԱՄՆ) արած հայտարարությունում կիրառվել է «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» արտահայտությունը.«Դա սխալ է և անընդունելի: Ընդհանուր առմամբ, գոյություն չունի «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» հասկացություն: Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանն ունի իր բնակչությունը, որը բաղկացած է հայ և ադրբեջանական համայնքներից: Տվյալ փաստը պետք է արտահայտվի հստակ»: