Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստանի կողմից խաղաղասեր երկրի իմիջ ստեղծելը քաղաքական մանիպուլյացիա է». այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարարության այսօրվա հայտարարությունը:
«Հայկական կողմը, վկայակոչելով Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա 1991 թվականի սահմաններն ու տարածքային ամբողջականությունը, կարող է ավելի լավ բացատրել, թե ինչու չի հարգել այս համաձայնագրերը վերջին 30 և ավելի տարիների ընթացքում, հրաժարվել է ընդունել խորհրդային քարտեզներում արտացոլված սահմանները, ինչպես նաև «օկուպացրել է ադրբեջանական տարածքները» (չակերտները՝ խմբ)։
Հասկանալի է, որ Ֆրանսիայի պես երկրները, որոնք իբր պահպանում են խաղաղությունը և մրցակցում Հայաստանին մահաբեր հարձակողական զենքի մատակարարման հարցում, ծառայում են այս երկիրը լարվածության և սպառնալիքների նոր օջախի վերածելուն։ Հաշվի առնելով, որ այս քաղաքականությունը նպաստում է «հայկական հաջորդ հնարավոր ագրեսիային» (չակերտները՝ խմբ), կարևոր է ձեռնպահ մնալ այս քայլերից, քանի դեռ ուշ չէ»,- ասվում է մեկնաբանության մեջ։