|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մոսկվան Բաքվի և Երևանի հետ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունները համարում է այլընտրանք չունեցող: Այս մասին, iz.ru-ի փոխանցմամբ, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Մենք պատրաստ ենք ողջունել կողմերի ցանկացած քայլ, որը կարող է հանգեցնել լարվածության թուլացմանը և կնպաստի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հետագա առաջընթացին։ Այս եռակողմ պայմանավորվածություններն այժմ կարգավորման միակ իրական, իրատեսական հիմքն են, հետևաբար մենք բոլոր դրույթների իրականացման ուղղությամբ առաջընթացը համարում ենք այլընտրանք չունեցող և անհրաժեշտ բոլորի համար»,- ասել է նա։