կարևոր
4402 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-23 13:20
Քաղաքական

Ղարաբաղում ռուս խաղաղապահներն աշխատանք չունեն այն բանից հետո, երբ Երևանը ճանաչեց Բաքվի սահմանները․ Պեսկով

Ղարաբաղում ռուս խաղաղապահներն աշխատանք չունեն այն բանից հետո, երբ Երևանը ճանաչեց Բաքվի սահմանները․ Պեսկով

Ռուս խաղաղապահները լքել են Լեռնային Ղարաբաղը, քանի որ տարածաշրջանում նրանց համար այլևս գործառույթներ չեն մնացել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ТАСС-ը։

«Դա համապատասխանում է ներկայիս իրողություններին, որոնք ձևավորվել են տարածաշրջանում այն ​​բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի սահմանները 1991 թվականի դրությամբ: Այնտեղ աշխարհաքաղաքական իրողությունները փոխվել են, և նրանց այլևս գործառույթներ չեն մնացել»,- պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը։ 

«Այժմ մենք, իհարկե, բացարձակապես խոսում ենք նոր կյանքի մասին։ Երկու երկրների միջև բանակցություններ են ընթանում սահմանների սահմանազատման շուրջ, որոշներն արդեն համաձայնեցված են։ Երկու երկրների միջեւ աշխատանքներ են տարվում խաղաղության պայմանագրի շուրջ, որտեղ նույնպես կան դեռեւս չհամաձայնեցված հոդվածներ»,- նշել է Պեսկովը։