կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-21 11:48
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի․ Մնացականյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի` ըստ Yerkir.am-ի Եռաբլուրում՝ լրագրողների հետ զրույցում, հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչի մասին, որ Ադրբեջանը և Հայաստանը պետք է վերադառնան առանց նախապայմանների բանակցության:

«Հայաստանը խաղաղ գործընթացի վերաբերյալ շատ հետևողական է եղել իր մոտեցումներում: Մենք առավել քան հստակ ընդգծել ենք, որ գործընթացն այլընտրանք չունի, կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով, և դա ասում ենք՝ բացարձակ ինքնավստահության հիման վրա, քանի որ Հայաստանն ու Արցախն ամբողջովին ի զորու են պաշտպանելու իրենց շահերն ու սահմանները, և այդ առումով մենք մնում ենք բացարձակ հավատարիմ խաղաղ կարգավորմանը և շարունակելու ենք այն աշխատանքը, որը կատարել ենք այս ընթացքում»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։

Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է սկսել բանակցային գործընթաց, խորհրդակցությունները շարունակվում են։

Առաջիկա հանդիպման մասին հստակ պայմանավորվածություններ լինելու դեպքում կհայտարարվի։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսյան մարտերից հետո կոչ էին արել կողմերին օգտվել ռազմական գործողությունների նվազեցումից՝ պատրաստվելու լուրջ և առարկայական բանակցությունների՝ խնդրի համապարփակ լուծումը գտնելու համար:

Մանրամասն՝ տեսանյութում․