|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ներկայումս Ռուսաստանն իր ջանքերը կենտրոնացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքների վրա. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մասնավորապես, Զախարովայի խոսքով, խոսքը Մոսկվայի, Երեւանի և Բաքվի միջև ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների մասին է։ «Բաքվի և Երևանի միջև Ղարաբաղի կարգավիճակի շուրջ սկզբունքային տարաձայնությունները պահպանվում են։ Մենք տեսնում ենք մեր դերը կողմերին միավորելու մեջ»,- ասել է նա:
Զախարովան ասել է, որ Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման հարցում Երևանին աջակցելով հանդերձ՝ ռուսական կողմն առաջնորդվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների վերաբերյալ առաջարկներով։
«Դրանք պատրաստվել են Բաքվում և կառուցողական արձագանք են ստացել Երևանից։ Մենք կարծում ենք, որ դրանք լավ հիմք են դիրքորոշումները համաձայնեցնելու համար»,- ասել է Զախարովան։