|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Նիկոլ Փաշինյանի երկար մնալն իշխանության Հայաստանը տանում է վերջնական կործանման: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:
«Ափսոսում եմ, որովհետեւ «Հայրենիքի փրկության շարժման» ժամանակ մենք պետք է կարողանայինք փոխել իշխանությունը, եւ այդ խեղկատությունը՝ ընտրությունների գնալը եւ իշխանությանը լեգիտիմացնելը չէր լինի: Ես հայտարարեցի, որ դա սխալ է եւ հետ կանգնեցի, ու այդպես էլ եղավ սխալ, որովհետեւ մեծ հարված ստացավ Հայաստանն այդ ընտրություններից: Ես մեղավոր չեմ կարող նշել, բայց այն ժամանակ այնպիսի վիճակ էր, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, եթե խորհրդարանի ուժերի հետ համաձայնության չգա, ընտրությունների չի գնա, այսինքն՝ երկու կողմից էլ եղել է ընտրությունների ցանկություն: Բայց դրանից տարիներ են անցել, ու ավելի ծանր դեպքեր են եղել: Ինքը մեր ժողովրդին հիմարի տեղ է դնում, մի քանիսին խաբում է, բայց իրականում գնալով ավելի քիչ մաս է խաբվում իր խոսքերին»,- նշել է Մանուկյանը: