կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-26 14:24
Քաղաքական

Անընդհատ խոսելով խաղաղության մասին՝ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի կործանարար պատերազմի. Վազգեն Մանուկյան

Այս իշխանությունը մեր ժողովրդի համար խորթ, թշնամի իշխանություն է․ լրագրողների հետ զրույցում ասաց նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

«Այս իշխանությունը Հայաստանի համար որևէ օգտակար բան անել չի կարող։ Իսկ Ադրբեջանի և Թուրքիայի ցանկություններն անընդհատ մեծանում են։ Տեսնում են, որ դիմացը պետության կամք և ուժ չունեցող ղեկավարություն է կանգնած, իրենք անընդհատ շարունակելու են»,- ասաց Մանուկյանը։ 

Նա նշեց, որ այս իրավիճակը, որ տիրում է Հարավային Կովկասում և ՀՀ սահմաններին, կայուն չէ։  «Ուշ թե շուտ դա բերելու է պատերազմի։ Անընդհատ խոսելով խաղաղության մասին` Նիկոլ Փաշիանյանը Հայաստանը տանում է դեպի կործանարար պատերազմի»,- ընդգծեց Մանուկյանը։

Այն, ինչ կատարվում է երկրում, նրա խոսքով, ճակատագրական է, և Հայաստանը հազարամյակների ընթացքում այսպիսի խայտառակ վիճակում չի եղել։

Անդրադառնալով Սոչիում այսօր կայանալիք եռակողմ հանդիպմանը` Վազգեն Մանուկյանն ասաց, որ հույսեր չի կապում այդ հանդիպման հետ և չի կարծում, որ ինչ-որ լուրջ բան կորոշվի։ «Նույնիսկ չեմ կարծում, որ ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի»,- ասաց նա։

Վազգեն Մանուկյանը պարզապես անիմաստ համարեց խոսել դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին։ «Գտնված է թշնամի, որն ասում է, թե Երևանն էլ է ուզում վերցնել, ու իր հետ դու խոսում ես սահմանների մասին։ Հիմա դա կեղծ խնդիր է»,- նշեց նա։