Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր պայքարը քաղաքական պայքար չէ, մեր պայքարը իշխանափոխության պայքար չէ, սա ազգային պայքար է, որն ունեինք 200 և 1000 տարի առաջ, նույնն է՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման առաջադրած՝ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ԱԺ շենքի առջև Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ։
«Օտարի միջոցով կոտորվել է մեր ամբողջ պետությունը։ Այն, ինչ արվեց Արցախի հետ, նույնը հիմա շարունակելու են անել Հայաստանի հետ։ Մենք այս տարածաշրջանի միակ հաղթած պետությունն էինք, համարվում էինք ամենահզոր բանակ ունեցողը, 2,5 տարում այդ ամեն ինչը ոչնչացավ»,-նշեց նա։
Վազգեն Մանուկյանը հիշեցրեց, որ ԱԺ-ի դիմացի՝ նույն հարթակից ինքը եղել է այն առաջնորդներից, որ տարել է մարդկանց հաղթանակի և մենք ունեցել ենք անկախ պետություն։
«Ղեկավարել եմ բանակը, մենք գնացել և հաղթել ենք։ Այժմ նույնպես ասում եմ ձեզ՝ գնա՛նք միասին և հաղթենք, սա երկար տևել չի կարող։ Ինչքան տևի, այնքան ավելի կործանում է մեր երկրի համար»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Նա նշեց, որ հիմա մենք ծնկի իջած՝ ողորմություն ենք խնդրում այս ու այն երկրից։
«Նորից ոտքի կանգնենք, գնանք առաջ, առջևում ես տեսնում եմ՝ ոնց ենք նորից դառնում հզոր պետություն, արդար պետություն, բավարարող իր քաղաքացիներին։ Բոլորս միասին դեպի հաղթանակ»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Ավելի վաղ հայտնել էինք ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանի խոսքը։