Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՀԿ-ի գործող նախագահի այցը Երևան ինչո՞վ է հատկանշվում․ «Նոյյան Տապան»ին մեկնաբանում է վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
Մի քանի հանգամանք պետք է առանձնացնել այս այցի առիթով։
Նախ այն, որ ԵԱՀԿ նախագահը Երևան է գալիս Բաքու այցից հետո․ տարածաշրջանային այցերի պարագայում երկրների հաջորդականությունը որոշակի իմաստ ունի։ Բաքվի հետ հանգույցները քննարկելուց հետո Բույար Օսմանը գալիս է Երևան և ներկայացնում Բաքվի մոտեցումներն ու առաջնահերթությունները։
Երկրորդ՝ ԵԱՀԿ նախագահն ասում է, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը չի գործում․հավելում է որ ԵԱՀԿ ունի այլ գործիքակազմեր կայունություն եւ խաղաղություն հաստատելու տարածաշրջանում։
Այս համատեքստում էլ քննարկվում է սահմանին Զինյալ ուժերը սահմանապահ ուժերով փոխարինելու առաջադրանքը։
Բույար Օսմանն հստակացրել է, որ ԵԱՀԿ-ը ներգրավված եղել է և շարունակելու է ներգրավված լինել, քանի որ սա է ԵԱՀԿ համանախագահության թեման՝ կենտրոնանալ ժողովրդի վրա, կարիքների վրա հենց տեղում, մասնավորապես՝ մարդասիրական թեմաներով։
Կարծում եմ մարդասիրական բովանդակությունն է շեշտվել, ըստ էության սակայն առաջադրանքը այլ գործիքակազմերով ներգրավված լինելն է։
Մեկ նրբություն էլ արժի նշել․ ԵԱՀԿ ձևաչափը լիազորված էր արցախյան հակամարտության միջնորդություն իրականացնելու․ հիմա ուղղությունը փոխվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերակցությամբ։ Սա էլ պատճառ է, որ ԵԱՀԿ-ի նախագահը խոսում է նոր գործիքակազմերով ներգրավված լինելու առաջադրանքի մասին։