Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը մեկնաբանել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղուի սպասվելիք այցը Լիբանան:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Գանտահարյանը կարծիք հայտնեց, որ այդ այցը պետք է դիտարկել՝ մի քանի հանգամանք նկատի ունենալով։
«Նախ այն, որ Լիբանանը գտնվում է կուտակվող ճգնաժամերի ծանրագույն հանգրվանում եւ այցը, որը կայանում է պաշտոնական Բեյրութի հրավերով, ընկալվելու է իբրեւ աջակցության ծրագրերի քննարկում»,- մանրամասնեց նա։
Բանախոսը հավելեց, որ այցը համընկնում է նաեւ Սաուդյան Արաբիա-Լիբանան ստեղծված դիվանագիտական տագնապի համատեքստում։ «Տեղեկատվական հարցերի նախարարը նախքան նախարար նշանակումը հարցազրույցի ընթացքում արել էր իրանամետ հայտարարություն, ինչը պատճառ էր դարձել, որ Սաուդյան Արաբիան անընդունելի գտնի նրա պաշտոնավարումը լիբանանյան կառավարության կազմում: Հիմա արդեն Ռիադի որոշումով սկսել է բոյկոտի գործողություններ թե՛ քաղաքական, եւ թե՛ տնտեսական ուղղություններով։ Անկարան, որը սուննի զանգվածի վրա ազդեցության գոտիներ ձեւավորելու գործընթացներում սուր մրցապայքարի մեջ է Ռիադի հետ, փորձում է պահը լիարժեք օգտագործել եւ լրացնել Սաուդյան Արաբիայի ստեղծելիք բացը»,- ասաց Գանտահարյանը
Նրա խոսքով՝ լիբանանյան կառավարությունը մի կողմից Սաուդյան Արաբիային ուզում է փոխանցել, որ Անկարան կարող է այլընտրանք լինել, եթե նրանք շարունակեն բոյկոտը, մյուս կողմից նաեւ Անկարային ընկալում է փրկօղակի հանգամանքով։
«Խնդիրն այն է, որ Լիբանանի նկատմամբ կա միջազգային որոշում՝ ֆինանսական, քաղաքական եւ տնտեսական շրջափակումը շարունակելու։ Չեմ կարծում, որ Անկարային կհաջողվի բեկումնային ճեղքում գրանցել։ Ընդամենը նա կարող է սահմանափակ աջակցությունների տարբեր գործողություններ իրականացնել։ Դա լինելու է միջազգային հանրության թույլտվությամբ, ինչպես Իրանին թույլ տրվեց վառելանյութ ուղարկել Լիբանան։