|
Փոխարժեքներ
04 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Միրոսլավ Լայչակը կայցելի Հայաստան և Ադրբեջան` ԼՂ հակամարտության կարգավորումը քննարկելու: Այդ մասին նա հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում` հավելելով, որ համապատասխան հրավերներ ունի:
Լայչակի խոսքով` Սլովակիան աջակցում է ԼՂ հակամարտության կարգավորման համար գործող շրջանակներին: «Մենք լիովին աջակցում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Ես նրանց հետ կանոնավոր հանդիպում եմ»,- ասել է նա:
Լայչակը նշել է, որ Հայաստանում ընտրություններից հետո գործում է կառավարություն, որը շատ ուժեղ մանդատ է ստացել: «Եվ դրա հետ են կապված սպասումները: Ես ցանկանում եմ, որ իմ այցը կարողանա օգնել որոշել` ինչ կարելի է ակնկալել նման արդյունքներից և ինչի կարելի է հասնել այդ իմաստով: Մեր նպատակն է օգնել համանախագահներին` օգտագործել այդ նոր իրավիճակը»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահը:
Տեսանյութը դիտել 9.42 րոպեից: