Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գրեթե ամեն օր ժողովրդավարության, խոսքի իրավունքի եւ ազատ կամարտահայտման մասին խոսող ՔՊ-ականները վերածվել են կոճակ սեղմողների եւ մեկ մարդու կամք կատարողների խմբի: Ամեն որոշում կայացվում է բացառապես մեկ մարդու հրահանգով, եւ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է:
Սրա մասին թերեւս վկայում են նաեւ ԱԺ-ում երեկ տեղի ունեցած քվեարկությունները: Այպիսով, երեկ ՔՊ-ականները միանձնյա ՄԻՊ ընտրեցին դատախազի տեղակալին, միաձայն էլ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին զրկեցին անձեռնմխելիությունից, որպեսզի դատախազութունը հնարավորություն ունենա հանրային քրեական հետապնդում սկսել նրա նկատմամբ: Երկու քվեարկություններին էլ ընդդիմությունը չի մասնակցել: Ուշագրավ է, որ ՄԻՊ-ն ընտրվել է 69 կողմ 0 դեմ ձայնով, իսկ Մհեր Սահակյանը անձեռնմխելիությունից զրկվեց 65 կողմ 0 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Ստացվում է՝ ՔՊ-ականներն անգամ ձեռնպահ քվեարկելու հնարավորություն չեն ունեցել, անվավեր չեն արել որեւէ թերթիկ, մեկ մարդու նման գնացել ու կատարել են վերեւներից իջեցված հրահանգը: Նկատենք, որ այսօրվա իշխանության ներկայացուցիչներն իրենք էին ՀՀԿ-ականներին հեգնում եւ անվանում «կոճակ սեղմողներ», փաստացի հիմա այս հարցում իրենք հավասարվել ու նույնիսկ գերազանցել են ՀՀԿ-ականներին:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ»օրաթերթի այսօրվա համարում