Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ-ն որոշել էր, որ կառավարությունը պետք է հարկի արտագնա աշխատանքի մեկնողներին, հետո ինքն իրեն որոշեց, որ իր պահանջների արդյունքում կառավարությունն այդ մտքից հրաժարվել է. Մարտունիում «Իմ քայլի» քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով` որևէ որոշում չի կարող կայացվել առանց վարչապետի, և ինքն առաջին անգամ նման բան, թե արտագնա աշխատանքի մեկնողների ուղարկած գումարը պետք է հարկվի, որ կառավարությունը նման որոշում է կայացրել, լսել է ՀՀԿ-ից: «Այսինքն` այդ մարդկանց վիճակն այսօր այնքան ծանր է, որ լրագրողներից մեկի հարցին, թե ինչ-որ մարդիկ իրենց հայտարարություններով ջո՞ւր են լցնում ՀՀԿ-ի ջրաղացին, ես պատասխանեցի`ՀՀԿ-ն պետք է ջրաղաց ունենա, որ այնտեղ ջուր լցվի: ՀՀԿ-ն նույնիսկ կոֆեաղաց չունի կամ նույնիսկ, սև բիբարը որ աղում են, դրանից չունի»,- ասաց Փաշինյանը: