|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
2020 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից:
2020 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 73 սանտիմետր բարձրության վրա: Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա հունվարի 9-ից մինչեւ օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 161 միլիոն 822 հազար խմ ջուր, իսկ ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց է թողնվել 111 միլիոն 224 հազար խմ ջուր:
Ոռոգման նպատակներով Սեւանա լճից ջրբացթողումները շարունակվում են: