Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գեղամ Մանուկյանի հարցազրույցը Hraparak.am-ին
«Շատերը խորհրդարանական ընդդիմությանը մեղադրում են անգործության, անտարբերության մեջ: Ասում են, թե երկիր ենք կորցնում, իսկ ընդդիմադիրները ոչինչ չեն անում` ձեռքները ծալած նստած են: Ոչ փողոցում են պայքարում, ոչ խորհրդարան են գնում, ոչ էլ մանդատներից են հրաժարվում: Սակայն ընդդիմությունն առարկում է` այդպես չէ: Եւ որպես լուրջ աշխատանքի օրինակ են բերում այն, որ «Հայաստան» խմբակցության անդամ ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը ակտիվ հանդիպումներ է ունենում Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ: Մասնավորապես` Սաղաթելյանը վերջին օրերին հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի դեսպանների հետ։ Չինաստանի դեսպանի հետ հանդիպմանը մասնակցել է նաև պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Մենք զրուցել ենք նրա հետ:
- Պարոն Մանուկյան, Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնի հետ ինչու էիք հանդիպել, ի՞նչ քննարկվեց այդ հանդիպման ժամանակ:
- Նման հանդիպումներ իրականում շատ հաճախ ենք ունենում տարբեր երկրների դեսպանների հետ, պարզապես որոշների մասին տեղեկություն տարածվում է, որոշների մասին` ոչ: Չինաստանի դեսպանի հետ սա առաջին հանդիպումը չէր: Իշխան Սաղաթելյանը հաճախ է հանդիպում նրա հետ: Մտքերի փոխանակում եղավ: Տարածաշրջանում լարվածության մասին խոսվեց, հայ-չինական կապերի և այլ հարցերի մասին:
- Ո՞վ էր նախաձեռնել հանդիպումը:
- Մենք առաջարկել ենք, որ եթե հարմար լինի դեսպանին հանդիպենք, դեսպանատնից էլ շատ արագ արձագանքել էին և հանդիպումը կայացավ: Պրոտոկոլային խնդիր չէ, թե ով է նախաձեռնել այն: Այս անգամ Իշխան Սաղաթելյանն էր նախաձեռնել հանդիպումը:
- Առաջիկայում այլ հանդիպումներ նախատեսվո՞ւմ են:
- Այո, վստահաբար կլինեն, թե պատգամավորների մասնակցությամբ, թե առանց նրանց:
- Շատերը վերջին շրջանում մեղադրում են ձեզ չեզոքության, անգործության մեջ: Ասում են` երկիր ենք կորցնում, ընդդիմության ձայնը դուրս չի գալիս....
- Միայն կույրն ու խուլը կարող են ընդդիմության ձայնը չլսել: Երկու օր առաջ պատգամավորական մեծ խմբով գնացել էինք Տավուշի մարզ: Այցելեցինք` Բերդ, Չինարի, Այգեձոր, Արծվաբերդ, Իջևան: Հանդիպումներ եղան բնակիչների հետ:
- Իսկ դիրքեր բարձրացա՞ք:
- Չէ, թույլ չտվեցին: Մի քանի անգամ դիմել ենք Պաշտպանության նախարարություն` դիրքեր գնալու համար, սակայն մերժվել ենք: Ուստի այցելեցինք միայն բնակավայրեր:
- Ի՞նչ հիմքով են մերժել:
- Չկա հիմք: Ես որպես ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի անդամ վստահաբար ասում եմ` ոչ մի հիմք չկա: Օրերս էլ նախարար Սուրեն Պապիկյանին էինք դիմել եռամսյա հավաքների տեղակայման վայրեր այցելելու համար, սակայն ստացել ենք մերժում, փոխարենն իշխանական պատգամավորներն այնտեղ սելֆիներ են անում...»։