|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Ապրիլ 8-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը այցելել է Արևմտյան Ամերիկայի ՀՅԴ Զավարյան կոմիտեության կենտրոն: Կրեսենտա հովիտի «Մհեր եւ Սաթիկ Տեր Հովհաննիսյան Երիտասարդական Կենտրոն»-ի հարկի տակ համախմբվել էին ԱՄՆ արևմտյան շրջանի ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միության անդամներ և պատանեկան միության ներկայացուցիչները: Երիտասարդների համար ոգեւորիչ էր մոտիկից հանդիպել Հայաստանի ընդդիմադիր շարժման գործիչ՝ ընկեր Իշխան Սաղաթելյանին և մոտիկից լսել նրա տեսակետներն ու իրենց հարցերի պատասխանները ստանալ:

ԱՄՆ արևմտյան շրջանի ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել Իշխան Սաղաթելյանին.
«Արևմտյան Ամերիկայի Հայ երիտասարդաց դաշնակցության անունից ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ ընկեր Իշխան Սաղաթելյանին, այն բանի համար, որ նա ժամանակ է գտել հանդիպելու մեր ղեկավարներին և անդամներին՝ քննարկելու Հայաստանի և Արցախի ներկա ճգնաժամը, որն առաջացել է Թուրքիայի և Ադրբեջանի պատճառով», – նշված է հայտարարության մեջ։