|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Սուրբ Զատիկի կապակցությամբ շնորհավորել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, ղպտիների պատրիարք Թավադրոս II-ին, Սիրիայի պատրիարք Մար Իգնատիոս Եփրեմ II-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին և ոչ ուղղափառ այլ եկեղեցիների առաջնորդներին, հայտնում է РИА Новости-ն։
2025 թվականին քրիստոնեական գլխավոր տոնի՝ Քրիստոսի Հարության (Զատիկ) տոնակատարությունը բոլոր դավանանքների համար ընկնում է ապրիլի 20-ին:
«Այս լուսավոր օրերին մենք հատուկ զգացումով ենք փառաբանում Աստծուն, որը մեռյալներից Հիսուս Քրիստոսի հարության միջոցով մեզ համար վերածնեց կյանքի հույսը, և մենք փորձում ենք խոսքերով և գործերով մերձավորներին ու հեռավորներին ապացուցել հավատքի փոխակերպող զորությունը։
Մաղթում եմ ձեզ հոգու և մարմնի ամրություն, խաղաղություն, բարօրություն և գերեզմանից հարություն առած Տիրոջից օգնություն ձեր ապագա բարձր և պատասխանատու ծառայության մեջ»,- նշել է պատրիարք Կիրիլը քրիստոնյա առաջնորդներին ուղղված Սուրբ Զատկի ողջույնի մեջ։