|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Բրիտանական իշխանությունները որոշել են գաղտնազերծել Ազգային արխիվի` մոտ 80 տարվա վաղեմության մի քանի կարեւոր փաստաթղթեր. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Այսպես` 1936 թվականին Միացյալ Թագավորության հետախուզության աշխատակիցները գաղտնալսել են Էդուարդ 8-րդ թագավորի միջազգային հեռախոսազրույցները: Դա արվել է կառավարության հրամանով, որի վստահությունը միապետը կորցրել էր ամերիկուհի Ուոլիս Սիմփսոնի հետ սիրավեպի պատճառով: Իհարկե, դա երկար չի տեւել, քանի որ գաղտնալսումից մի քանի օր անց Էդուարդը հրաժարվել է գահից` իր սիրեցյալի հետ ամուսնանալու համար: Թեեւ հրապարակվել է այդ փաստը, բայց այսօր էլ հանրությանը չի ներկայացվում, թե ինչ է խոսել թագավորը Սիմփսոնի հետ:
Ազգային արխիվը պատմական գաղտնիքների սիրահարներին այլ հետաքրքիր փաստաթղթեր էլ է ներկայացրել, օրինակ` նացիստական Գերմանիայի այն ղեկավարների անունները, որոնք պետք է ոչնչացվեին դաշնակիցների` 1944 թվականին Նորմադիայում ափ իջնելուց հետո: Կամ` ԽՍՀՄ-ի դեմ ուղղված, սակայն չիրականացված մի ծրագիր, որով նախատեսված էր «սեւ» քարոզչություն եւ խորհրդային ղեկավարների ոչնչացում:
Գաղտնազերծված ոչ բոլոր փաստաթղթերն են լուրջ: Օրինակ` դրանցից մեկը վերաբերում է բրիտանական հետախուզության` Մադրիդում կանացի հագուստով ձերբակալված մի սպայի: