Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախօրեին տեղեկացանք, որ արցախցի կանանց բժշկական հաստատություն են տեղափոխել ադրբեջանական շտապօգնության մեքենայով։
Կանանց ինքնազգացողությունը վատացել էր այն բանից հետո, երբ ադրբեջանցիները Գորիս-Ստեփանակերտ միջպետական ճանապարհին կանգնեցրել էին մեքենան՝ արգելելով մարդկանց տեղափոխումը։
4 կանանց փոխարեն, որոնք վատ ինքնազգացողության արդյունքում Ստեփանակերտի հանրապետական ԲԿ են տեղափոխվել ադրբեջանական շտապօգնության մեքենայով, կարող էր լինել յուրաքանչյուրիս կինը, մայրը, քույրը։
Ստեփանակերտում հայտնվել է թշնամի պետության շտապօգնության մեքենան, և դրածո իշխանությունների կողմից՝ ոչ մի դիմադրություն, ոչ մի արձագանք։
Այսպես շարունակվելու դեպքում մոտ ապագայում ոչ միայն Արցախում, այլև՝ Հայաստանում կհայտնվեն ադրբեջանական շտապօգնության մեքենաներ։
Աղետը կանխելու մի ճանապարհ կա։
Արժանապատվությունից զուրկ, թշնամի պետության քմահաճույքները կատարող, պաշտպանական-անվտանգային համակարգը ամեն օր տապալող իշխանությունները օր առաջ պետք է հեռանան։
Գառնիկ Դանիելյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ