կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-19 17:04
Քաղաքական

Իշխանությունների բուռն ջանքերով, դրածո դատավորի և դատախազի ձեռքերով գեներալին հասցրին այդ վիճակին. Նազիկ Ամիրյան

Իշխանությունների բուռն ջանքերով, դրածո դատավորի և դատախազի ձեռքերով գեներալին հասցրին այդ վիճակին. Նազիկ Ամիրյան

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան տարելիցի կապակցությամբ հարազատները, զինակից ընկերներն ու բազմաթիվ քաղաքացիներ այցելել են նրա շիրիմին:

«Առողջական վատ վիճակում գտնվելով՝ պատերազմն սկսվելուց անմիջապես հետո նա մեկնեց Արցախ։ Իշխանությունները բավականին մեծ դժվարությամբ թողեցին, բայց մեկնեց։ Ցավոք, այնտեղ հիվանդացավ, հոկտեմբերի 21-ին շատ ծանր վիճակով տեղափոխվեց Հայաստան», - լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը։ 

Նա ափսոսանք հայտնեց, որ Մանվել Գրիգորյանը մինչև վերջ չկարողացավ փորձն ու ներուժն օգտագործել պատերազմում, իսկ նրա դեմ սկսված դատական արշավի ընթացքում առողջական վիճակի վատթարացման պատճառ համարեց պատշաճ բուժում ստանալու արգելքը։

«Իշխանությունների բուռն ջանքերով և դրածո դատավորի և դատախազի ձեռքերով գեներալին հասցրին այդ վիճակին։ Ծայրահեղ ծանր վիճակում, երբ գտնվում էր արհեստական շնչառության տակ, դատավորը նույնիսկ դատական նիստ չարեց, որպեսզի թույլատրվեր արտերկիր տեղափոխել», - ասաց Նազիկ Ամիրյանը։

Հարցին՝ Մանվել Գրիգորյանի գործով արդարադատության ե՞րբ հնարավոր է հասնել, Նազիկ Ամիրյանը պատասխանեց․ «Երևի, ոչ այս իշխանության օրոք»։