|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Համացանցում բուռն քննարկվում է Կանադայի Վանկուվեր քաղաքում իշխանական պատգամավոր Մարիա Կարապետյանի հնչեցրած միտքը, թե ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը։
Հիշեցնեմ, որ տիկինը ամիսներ առաջ էլ հայտնել էր, թե իրենց իշխանությունը հանձնառու է պաշտպանելու Ղարաբաղի ժողովրդին, բայց ոչ ՀՀ-ն գրավ դնելու գնով։
Այսինքն, Մարիա Կարապետյանի համար Արցախի ու ՀՀ-ի շահերը հակադրելի են, և Արցախին տեր կանգնելը ենթադրում է ՀՀ-ն գրավ դնել։
Զարմանալի չէ, որ թուրքերի և ադրբեջանցիների հետ բարեկամության ջատագով, թուրք գործընկերների հետ պատմության դասագրքեր կազմող, հայոց պատմությունը խմբագրող այս տիկինը աչքի է ընկնում հակահայկական խոսույթով։
Դեռևս երջանկահիշատակ պատմաբան Արտակ Մովսիսյանն էր տարիներ առաջ բարձրաձայնել այս տիկնոջ և իր գործընկերների վտանգավոր գործունեության մասին։
Ամենևին պատահական չէ, որ 2018 թվականի դեպքերից հետո հենց այսպիսինները ստացան մանդատներ։
Նշեմ, որ Մարիա Կարապետյան պատգամավորը առիթը բաց չի թողնում արտահայտելու իր ատելությունը ՀՅԴ-ի և ՀԱԵ-ի հանդեպ։
Այս ամենից հետո հարց է առաջանում․ իրականում ո՞ր պետության շահերի ներկայացուցիչն է հայտնվել Ազգային ժողովում։
Գառնիկ Դանիելյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ