Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ո՞վ առաջինը սադրեց, ո՞վ ձայնը բարձրացրեց, ո՞վ արեց առաջին քայլը, ո՞վ 1.5 տարի առաջ առաջինը քացի տվեց... երկրորդական կարևորության հարցեր են։ Այս մասին տելեգրամյան իր օգտահաշվում գրում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
«Ես անկեղծորեն Վլ. Վարդանյանին առողջություն եմ մաղթում ու ափսոսում այդ միջադեպի համար։
Մենք խնդիր ունենք՝ հասկանալու իրավիճակը խորությամբ ու բացահայտելու միջադեպի իրական մեղավորին։
Մեղավորը երկրի վիճակն է, երկրում ձևավորված մթնոլորտը։ Երբ 120 հազար հայ ցեղասպանության վտանգի առաջ է (Նիկոլի գնահատմամբ), երբ թուրքն ուզած պահի անարգել մտնում է մեր երկիր, ուղղակի հնարավոր չէ մնալ սառնասիրտ, պահպանել ինստիտուցիոնալ էթիկայի նորմերը։
Մենք գտնվում ենք պետական և ազգային դեգրադացիայի պիկում։ Մենք պետություն ենք կորցնում, ու այս պայմաններում ունենք կիսախելագարված հասարակություն, կամ գոնե նրա մի զգալի շերտ։ Այս պայմաններում ամեն ինչ սպասելի է, ամեն զարգացում։ Ու սա իրավապահ համակարգով, նույնիսկ ոստիկանական ահռելի ուժերով կառավարել հնարավոր չի լինելու։ Մթնոլորտն է պետք փոխել։ Վախենալ է պետք այսօրվա մթնոլորտից։ Մենք ահռելի չարությամբ լցված, իսկապես կիսախելագար հասարակություն ենք։ Սա կիսաքնած հրաբուխ է։ Երկիրը սև ու սպիտակի բաժանող ուժը, սև-սպիտակի հրահանգը պաշտոնանկ դերասանին տված անձը սա պետք է ժամանակին հասկանար։
Երբ թուրքերը փակում են Արցախի վերջին արահետները, իսկ ՄԵԿ հոգին Դիլիջանում անհոգ զիբիլահավաքման PR ակցիա է անում, հասարակության մի զգալի հատված դա ընդունում է որպես ուղիղ վիրավորանք։
ԱԺ նախագահն այսօր խորապես վրդովված էր։ Երևի՝ անկեղծորեն։ Իսկ ի՞նչ էր մտածում նա թարմ Եռաբլուրի ֆոնին, չդադարող հուղարկավորությունների ֆոնին Միկոնոսի դիսկոտեկում թռվռալիս։ Մտածում էր՝ մեծից փոքր այս ժողովուրդը պարտավոր է ողջունե՞լ իր ռելաքսը։ Չէ՞ր մտածում, որ հարյուր հազարավոր մարդիկ ատամները կրճտացնելով չարանալու են, որովհետև համարելու են, որ ծաղրել են իրենց, պետությունը, Եռաբլուրը։ Մեր հասարակությունը վիրավոր գազանի պես է, իսկ դա շատ վտանգավոր է։
Մհեր Սահակյանին կալանավորելը, իհարկե, հեշտ ճանապարհ է, բայց դա միայն խորացնելու է չարությունը։ Լուծումը ուրիշ տեղ է։
Ժամանակն է խելքի գալ։ Փորձել խոսել իրար հետ, գնալ ներքին չարության մեղմման ճանապարհով։ Սա այս պահին անհնար է թվում, բայց դա ավելի քան հնարավոր կլինի՝ որոշակի պայմանում. չի կարող մի ողջ ազգ գերի լինել ՄԵԿ հոգուն՝ պետության և բարոյաէթիկական նորմերի մասին նրա պատկերացումներին»,- գրել է Հովհաննիսյանը։