|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հայտնել է աշխարհում լարվածության կտրուկ աճի մասին, որը անդամ պետությունների համար իրական սպառնալիքներ կարող է առաջացնել: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբեթովը՝ կազմակերպության Քարտուղարության և Միացյալ շտաբի ղեկավար կազմի ընդլայնված նիստում։
«Հաստատվում է իրավական նիհիլիզմը, սեփական շահերն ապահովելու ձգտումն՝ ի վնաս ընդհանուր և տարածաշրջանային անվտանգության հրամայականների։ Հեռացումը փոխադարձ զսպման այնպիսի տարրերից, ինչպիսիք են Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը, Բաց երկնքի մասին պայմանագիրը և այլ պայմանագրերը, նպաստում է միջազգային հարաբերությունների վերադարձին առճակատման ժամանակների՝ հակամարտության ներուժի հետագա սաստկացման հեռանկարով:
Ընդհանուր կարգի բացասական միտումներն անմիջական ազդեցություն են գործում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու ամբողջ պարագծով: Հակամարտությունների բորբոքումը կարող է անուղղելի վնաս հասցնել եվրոպական և համաշխարհային անվտանգության ամբողջ համակարգին», - մեջբերում է ТАСС-ը նրա խոսքը։ Թասմագամբեթովն ընդգծել է, որ իրադրությունն աշխարհում խորը փոխակերպում է ապրում, երբ փոխվում են «աշխարհակարգի՝ տասնամյակներով հաստատված հիմքերը»։
«Անցյալում են մնացել Լիսաբոնից մինչև Վանկուվեր խաղաղության, կայունության և բարգավաճման ընդհանուր տարածություն ստեղծելու ծրագրերը», - եզրափակել Է նա։