Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարսից ծոցի շրջանում լարվածության խորացումը, որտեղ մարդիկ են զոհվում, տեղի է ունեցել Իրանի հանդեպ ԱՄՆ քաղաքականության պատճառով. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Անշուշտ, ոչ ոք չի կարող գոհունակություն ապրել Պարսից ծոցի շրջանում տեղի ունեցողից, որտեղ լարվածությունը թեժանում է, եւ, ես կասեի, թեժանում է նյարդայնությունը, որն արդեն անդրադառնում է գործնական քայլերի վրա, և դրանից մարդիկ են զոհվում»,- նշել է Լավրովը շրիլանկացի իր գործընկերոջ՝ Դինեշ Գունադեվարդենի հետ համատեղ մամուլի ասուլիսից հետո։
Միևնույն ժամանակ նա նաև հավելել է. «Անկասկած, մենք չենք կարող վերացարկվել այն փաստից, որ այդ ամենն սկսվել է այն պահից, երբ մի երկու-երեք տարի առաջ Միացյալ Նահանգները միանշանակ հայտարարեց, որ տարածաշրջանի բոլոր խնդիրներն ու փորձանքներն առանց բացառության տեղի են ունենում Իրանի ակտիվության պատճառով, որ Իրանը գլխավոր ահաբեկիչն է, չնայած դա ոչ ոք ապացուցել չի կարող, և որ Իրանը առհասարակ պետք է դադարի ազդել իր սահմանների շուրջ տեղի ունեցող որևէ բանի վրա»:
Հիշեցնենք, որ օրերս՝ հունվարի 3-ին, ԱՄՆ-ն Իրաքում Սոլեյմանիի սպանության գործողություն իրականացրեց, ի պատասխան՝ Իրանը հարվածներ հասցրեց իրաքյան ռազմակայաններին, որտեղ տեղակայված են ԱՄՆ զինվորականներ։