կարևոր
3070 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-31 15:48
Քաղաքական

Ամեն բան հստակ է, հողատուները ատում են հողը պահողներին․ Սևակ Նազարյան

Ամեն բան հստակ է, հողատուները ատում են հողը պահողներին․ Սևակ Նազարյան

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը գրում է․

«Երբ սրանից շուրջ մեկ տարի առաջ, ԱԺ-ում տեղի ունեցավ Հայաստանի խորհրդարանական պատմության մեծագույն խայտառակությունը` ԱԺ իշխանական պատգամավորները կազմակերպված կերպով` շակալների պես, 30 հոգով հարձակվեցին ընդդիմադիր պատգամավորների օգնականների վրա, իրենց սուտասան բնույթին համապատասխան փորձեցին ծածկադմփոց անել եղածը և ջրից չոր դուրս գալ։

Հիմա, երբ Մհեր Սահակյանի նկատմամբ չեն կարողացել շակալի վարք դրսևորել և Մհերը արժանապատվության պատասխան է տվել դրանցից մեկին, ինչ սուտ ասես նորից հորինում են։

Ամեն բան հստակ է, հողատուները ատում են հողը պահողներին։

Մհեր ջան, հետդ ենք, ընկե՛րս»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանի և ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջև միջադեպ է տեղի ունեցել։