կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-12 19:10
Աշխարհ

Էրդողանը ազգային արժույթի փոխարեն դոլար ու եվրո պահողներին ահաբեկիչ է անվանել

Էրդողանը ազգային արժույթի փոխարեն դոլար ու եվրո պահողներին ահաբեկիչ է անվանել

Թուրքիայում մեծ արձագանք է գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սկանդալային հայտարարությունը ազգային արժույթի փոխարեն դոլար ու եվրո նախընտրողների մասին։

Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով երկրում թուրքական լիրայի ռեկորդային անկմանը, ասել է. «Ոչ մի տարբերություն չկա զենքը ձեռքին ահաբեկչի ու դոլարն ու եվրոն ձեռքը ահաբեկչի միջեւ»։

Նշենք, որ Թուրքիայում վերջին երկու օրում թուրքական լիրան անկման պատմական ռեկորդներ է գրանցում Թուրքիայում։