կարևոր
4003 դիտում, 2 շաբաթ առաջ - 2025-04-24 12:21
Քաղաքական

Եթե Նիկոլը դատապարտում է, ուրեմն ամեն բան ճիշտ է․ Սևակ Նազարյան

Եթե Նիկոլը դատապարտում է, ուրեմն ամեն բան ճիշտ է․ Սևակ Նազարյան

ՀՅԴ Հայաստանի երիստասարդական միության անդամ Սևակ Նազարյանը գրում է․

«Եթե նիկոլը դատապարտում է, ուրեմն ամեն բան ճիշտ է...

Ջահերով երթի ժամանակ թշնամական պետությունների դրոշների այրելը քաղաքական ակցիա է:

Թուրքիան և Ադրբեջանը ցեղասպան պետություններ են` հիմնված հայկական հողի և հայկական արյան վրա: Իրենց էությամբ այդ պետությունները ընդունելի չեն կարող ընդունելի լինել հայի համար, հետևաբար այդ պետությունները ներկայացնող դրոշների այրելը ոչ թե անարգանքի նշան է, այլ վերոնշյալի արտահայտման:

Իսկ ինչ վերաբերում է թշնամու կրակոցների պատճառ դրա ներկայացնելուն, տրամաբանական հարց է առաջանում, իսկ վերջին մի ամիսը ո՞վ է պարբերաբար «դրոշ վառում», որ թշնամին պարբերաբար կրակում է Սյունիքի գյուղերի ուղղությամբ:

Հ.Գ. Հայաստանի ղեկավարը թուրքիայի և ադրբեջանի դեսպանն է Հայաստանում: Մեզ հայ իշխանություն է պետք»:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Ջահերով երթի ժամանակ Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշների այրումը, այն անուղղակի կերպով կապելով Ադրբեջանի կողմից Խոզնավարի վրա կրակելու դեպքերին, զուգահեռ՝ փաստացի արդարացնելով ցեղասպան պետության գործողությունները։ Այդպիսով նա փորձում է խաբել մարդկանց՝ անտեսելով այն հանգամանքը, որ առաջին դեպքը չէ, որ Ադրբեջանից կրակում են Խոզնավարի ուղղությամբ։