Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանը չի հանձնվում՝ շարունակում է Վճռաբեկ դատարանի «գրոհը»...
Սույն կերպարը 2022 թ-ի դեկտեմբերին չընտրվելով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր, հիմա էլ, ըստ ԲԴԽ-ի հայտարարության, հավակնում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղին...
Նախ սրա մարդկային և բարոյական կերպարը պատկերացնելու համար ասեմ, որ դա իմ մասնակցությամբ դատական նիստերից մեկի ժամանակ ուրացավ իր ընկերությունը և հաշվի չառնելով այն հանգամանքը, որ Գյումրին փոքր քաղաք է և շատերը լավատեղյակ են իր շրջապատի մասին ուղղակի ստեց՝ հայտարարելով, որ չի ճանաչում Կ.Օ ազգանունով իր ընկերուհուն՝ ապացուցելով, որ տարրական ստախոս է...
Մի կողմ թողնելով սրա բարոյական կերպարը հշիցնեմ, որ սա ոչ միայն ստախոս է, այլև գրագող և անգրագետի մեկն է. իմ կարծիքով ոչ կոմպետենտ իր աշխատանքում... Լիլիթն այնքան «ծույլ» է, որ չցանկանալով վճիռ գրել ուղղակի գողացել էր իր գործընկերոջ կայացրած վճռը. Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում նրա կողմից քննված գործ ՇԴ/1502/02/18-ի վճիռը (վճիռը կայացվել է 2018-ի սեպտեմբերի 24-ին) գրեթե ամբողջությամբ գրագողություն է նույն դատարանում քննված ՇԴ/1501/02/18 (վճիռը կայացվել է 2018-ի հուլիսի 28-ին դատավոր Հովհաննես Ղազարյանի կողմից) գործից, այնինչ, դրանք տարբեր "բովանդակությամբ" էին ընթացել և չէին կարող նույնը լինել… Ավելին, նա զլացել էր իր կողմից գողացված այդ վճռից հանել իմ անուն-ազգանունը և այլ մարդուն վերաբերող վճռում չգիտես ինչու՛ իմ անուն-ազգանունն էր գրված... Այս փաստը նաև խոսում է նրա փնթիության մասին...
Խայտառակություն է նաև այն, որ դատավոր Լիլիթի կայացրած ՇԴ/1502/02/18 վճիռում Շիրակի պետհամալսարանի ստորաբաժանումներից մեկը 3 տարբեր անուններով էր ներկայացված, որը խնդիրների պատճառ դարձավ և լրացուցիչ դատական որոշման անհրաժեշտություն առաջացավ…
Զավեշտ էր ընթերցել Վերաքննիչ դատարանի որոշումը՝ գործ ՇԴ/2020/02/18-ի վերաբերյալ, որը ևս անգրագետ դատավոր Լիլիթի ձեռի գործն էր… Դատավորուհու կայացրած որոշումն ամբողջությամբ բեկանվել է և հետ է ուղարկվել նոր քննության Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան…
Սա ինձ հետ կապված դատական ևս երկու գործերի ժամանակ, ապացույցների բեռի բաշխման որոշման մեջ, ըստ իս, դիտավորյալ չէր նշել ապացույցների ներկայացման վերջնաժամկետը, որը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից (վճիռներից մեկը) ճանաչվել է իմ իրավունքների խախտում (այս թեմային հատուկ ակնդրադառնամ)...
Եթե սա ընտրվի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր զավեշտալի, բայց արդար կլինի... Սա լրիվ համապատասխանում է նիկոլական դատական համակարգի բոլոր պահանջներին...»։