Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վճռաբեկ դատարանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ` Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով վճիռ կայացնելու։
Վճռաբեկ դատարանը Բաբայանի վերաբերյալ գործը վարույթ էր ընդունել մայիսի 25-ին: Այդ օրը պաշտպանական կողմը ներկայացրել էր նաև Բաբայանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն՝ երկու պատգամավորների երաշխավորությամբ։
Այսօր Վճռաբեկ դատատան էին ներկայացել Բաբայանի համար երաշխավորագիր ներկայացրած պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը։ Դատարանի շենքի առջև հավաքվել են Բաբայանի կողմնակիցները՝ պահանջելով ազատ արձակել նրան։
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար և դատապարտել 6 տարվա ազատազրկման։ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ էր թողել առաջին ատյանի որոշումը:
Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով, վերանայում է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի` գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերը, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում կայացած որոշումները: