կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-09 12:57
Քաղաքական

Դատավո՛ր Մխիթարյան, հիմա համոզվեցի՞ր, որ ես ճիշտ էի, երբ ասում էի, որ դու համարձակ չես. Էրիկ Ալեքսանյան

Դատավո՛ր Մխիթարյան, հիմա համոզվեցի՞ր, որ ես ճիշտ էի, երբ ասում էի, որ դու համարձակ չես. Էրիկ Ալեքսանյան

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դատավոր Մխիթարյան, հիմա համոզվեցի՞ր, որ ես ճիշտ էի, երբ ասում էի, որ դու համարձակ չես։ Դե ապրի այդ իրականությունով»:

Հիշեցնենք՝ Վերաքննիչ դատարանը մերժեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը։

Նշենք, որ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար գրավի չափը պաշտպանները սահմանել են 80 միլիոն ՀՀ դրամից ավելի։