կարևոր
2671 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-22 15:10
Քաղաքական

Արցախը 100 օր շրջափակված է, իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում. Արշակ Մեսրոպյան

Մենք շարունակելու ենք մեր գործողությունները։ Պետք է ցույց տանք, որ չենք հանդուրժում այսօրվա իրականությունը Արցախի հետ կապված, չենք հանդուրժում լռությունը։ Այս մասին կառավարության դիմաց տեղ ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոպյանը:

«Մեր աշխատանքները համակարգված են, այօրվա մեր աշխատանքները ուղղված են 2-3 ուղղություններով, պետք է կարողանանք ներազգային իմաստով մեր պայքարի առանցքի շուրջ համախմբենք մեր երիտասախարդությանը։ Սա ակցիա էր, որը ունի իր նպատակը, հստակ ներկայացվեց դա, մեր ակցիայի հիմնական իմաստը այն  էր, որ 100 օրվա ընթացքում այս իշխանությունների կողմից որևէ գործնական բան չենք տեսել և կարմիր ժապավեններն էլ դա են վկայում, որ հանցավոր լռության մեջ ենք մնացել։ ՀՅԴ Երիտասարդական միության ուսանողները ամբողջական պայքարի մեջ են։ Այս պայքարին մենք որևէ կասեցում չենք տալու, այլ այս պայքարը պետք է վերացնելով բոլոր խոչընդոտները հասնի իր նպատակակետին»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ նորությունը այն  է, որ մեկ անգամ ևս փաստում ենք, որ չենք հանդուրժում այս իրավիճակը և արդեն իրականացնում ենք համապատասխան գործողություններ․

«Մեր գործողությունների մեթոդաբանությունը փոխվում է, փոխվում է մարտավարություն, ըստ ժամանակահատվածների և ժամանակաշրջանների։ Այս ժամանակաշրջանը պահանջում է ավելի կարծր քայլեր ձեռնարկել»,- ասաց ՀՅԴ բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատուն՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր երկրի պատկան մարմիններ, պաշտոնյաներ արձագանքում են իրենց կազմակերպած ակցիաներին, արձագանքում են և իրենց  հնարավորությունների սահմանում փորձում են ընթացք տան Արցախի հետ կապված աշխատանքներին։

«Մենք արդեն այս քայլերով հանդերձ զուգահեռ համախմբում ենք  երիտասարդական այլ կազմակերպություններ։ Արցախի օրակարգի շուրջ պետք է ունենանք կոնսենսուս, որի ձևավորվման աշխատանքներում ՀՅԴ ունի հստակ տեսլական, որը քայլ առ քայլ իրագործման փուլի մեջ է»,- ասաց նա։