|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.07 |
| EUR | ⚊ | € 441.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.855 |
| GBP | ⚊ | £ 503.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.14 |
Չունենք ազգային պետականամետ իշխանություն, որն ունակ է պաշտպանելու մեր հայրենիքի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին գրել է ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոպյանը։
«Համատարած ազգային դիմադրության հրամայականը
Այսօրվա ցավոտ իրականությունը գնահատելով հանդերձ պետք է արձանագրել․
• Չկա ազգային պետականամետ իշխանություն, որն ունակ է պաշտպանելու մեր հայրենիքի տարածքային ամբողջականությունը, պետական եւ համազգային շահն ու ամրապնդի ազգային անվտանգության հիմնասյուները։
• Չկա Հայաստանյան լայն հասարակություն, որն ընկալում է այսօրվա օրհասական իրավիճակը եւ մեր պետականության դեմ ծառացած սպառնալիքների ամբողջական ծավալը։
Կա միայն հասարակության գիտակից, զգոն, ազգային զարկերակն զգացող տեսակը, որոնց ուսերին է դրված մեր հայրենիքի ճակատագիրը։
Այնպես որ վերոնշյալ տեսակը պետք է ինքնակազմակերպվի եւ վայրկյան առաջ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԱԶԳԱՅԻՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ միջոցով հեռացնի ազգակործան իշխանություններին»,- գրել է Մեսրոպյանը։