Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի ներկայացուցիչ Արշակ Մեսրոպյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հաղթողները,
Ի շարս այլ գրառումների, ես էլ կը ցանկանայի անդրադառնալ ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի կողմից H. Res. 296 հայտնի բանաձեւի
ընդունմանը։
Նախ եւ առաջ եկեք արձանագրենք`
• Թուրքիայի ներխուժումը Սիրիայի Հյուսիսային հատված եւ իրականացրած գործողությունների շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը դրդեց եւ համապատասխան հող ստեղծեց, որպեսզի ԱՄՆ-ն հասներ այս հանգրվանին եւ դիմեր նման քայլի։
•Այս բանաձեւը չեր ընդհունվի նույնիսկ ներկա պայմաններում եթե ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբերի տասնամյակների հետեւողական, անզուգական եւ նվիրական աշխատանքի արդյունքում վաստակած չլինեյինք համբավ, հարգանք եւ համապատասխան կապիտալ, որը ցանկացած պահի եւ իրավիճակում գործի կը դրվեր ի նպաստ Հայ Դատի արդար պահանջների իրականացմանը։ Բանաձեւի ընդունումն էլ դրա վառ ապացույցն է։
• Եթե չլիներ ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբերի դիվանագիտական հոտառությունն ու հմտությունները` աշխարհաքաղաքական այս իրավիճակում էլ հնարավոր չեր լինի հասնել նման հաղթանակի։
Ստորեւ տեղադրված նկարներից մեկում կը տեսնեք իմ ընկերներին ովքեր ջանք եւ եռանդ չխնայեցին, որ հասնեն այս օրվան։
Խօսքս ուղղում եմ այն իշխանավորներին եւ քաղաքական գործիչներին ովքեր զբաղվում են ժողովրդին մոլորեցնելով ինչպես նաեւ ժողովրդիս այն հատվածին ովքեր դեռ այդ ազդեցության տակն են ու չեն կարողանում դրանից ձեռբազատվել։
ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի ամենօրյա հետեւողական, քրտնաջան աշխատանք պահանջող առաքելությունը եւ Հայաստանում ՀՅԴ իրականացրած քաղաքականությունը նույն ուղին է տարբեր ճակատներում։ Նույն նպատակն է, նույն կամավոր բանակն է, նույն ամենօրյա ներդրումն է հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության պահպանմանն ու զարգացմանը եւ Հայ ազգի բարեկեցությանն ու արժանապատիվ կյանքի։
Եթե այս նպատակներին հասնելու ՀՅԴ որդեգրած մեթոդներն ու ձեւերը ձեզ խորդ են եւ անծանօթ դա դեռ չի նշանակում, որ տվյալ համահայկական կուսակցությանը կարող եք անվանել հակահեղափոխականներ, սեւեր կամ <> մանավանդ երբ իր ուղղեկից միություններով( ՀՄԸՄ, ՀՕՄ, Համազգային) ծավալում է մի ամբողջ պետությանը համարժեք աշխատանք բոլոր բնագավառներում։
Հարգելիներս, դավաճանն այն անձն է ով փորձում է նվիրյալին պիտակավորել դավաճան, որ հանկարծ ինքը իր տեղը չզիջի, այն տեղը որն ինքն հասել է ինչ-ինչ օյուններ խաղալով եւ հազար ու մեկ դիմակ փոխելու միջոցով։ Իսկ գիտեք ինչու են երբեմն հաջողում պիտակավորել, ասեմ, որովհետեւ նվիրյալը միայն գործում է չի խոսում/պատմում իր արարքների մասին քանի, որ դա համարում է պարտականություն հայրենիքի եւ ազգի նկատմամբ։
Երեւի ձեզ մոտ հարց առաջացած կլինի մինչեւ հիմա, թէ ինչպես է ՀՅԴ-ն իրեն կից տարբեր կառույցներով հաջողացնում անել այս ամենը։ Եկեք ձեզ բացահայտեմ ՀՅԴ-ի գաղտնիքը ինչում է կայանում։ ՀՅԴ-ն որդեգրել է գաղափարական կենտրոնացման եւ կազմակերպական ապակենտրոնացման երկու ոսկեսկզբունքները մոտ մեկ դար առաջ։ ՀՅԴ-ն լոկ քաղաքական կուսակցություն չէ, որ միայն զբաղվի չոր քաղաքական հաշվարկներով այլ գործում է հստակ ծրագրով եւ անում այն ինչ անհրաժեշտ է, ոչ թէ` ընդհունելին կամ` պոպուլարը։
Երեկ հաղթեց ճշմարիտն ու արդարը։
Թող, որ հաջորդ բանաձեւն էլ լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի եւ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման մասին»,- գրել է նա։