|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգն առողջապահության նախկին նախարար, ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի գործունեության մասով շրջանակն ընդլայնում է։ Գործը հասնում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցին:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը հարցաքննության է հրավիրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանին եւ երկու անգամ բավականին երկար պահել նրան նախաքննական մարմնում: «ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ հարցաքննվել են նաեւ բժշկական կենտրոնի աշխատակիցներ, ու չի բացառվում, որ առաջիկայում «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ձերբակալություններ լինեն: Նշենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն պետական եզակի բժշկական կենտրոններից է, որը 2020-ի ապրիլից գործել է որպես բացառապես քովիդ-կենտրոն:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում