|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ՀՅԴ կառույցները հետևողական աշխատանք են տանում, որպեսզի Արցախի բարեկամների շրջանակն օրեցօր ընդլայնվի: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայանը՝ խոսելով հունիսի 10-ին ձևավորված «Արցախ-Կիպրոս» բարեկամության շրջանակի մասին:
Նրա խոսքով՝ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի և Կիպրոսի հանձնախմբերի ջանքերի շնորհիվ մարտի 6-ին Կիպրոսում ձևավորել է Արցախի հետ բարեկամության շրջանակ, որի կազմում ընդգրկված են պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ: Հանձնախմբի ձևավորման գործում Վահրամ Բալայանը կարևորել է երկկողմ այցելությունները, համատեղ աշխատանքը:
«Բարեկամության շրջանակների ընդլայնումը նպաստավոր պայմաններ է ստեղծում Արցախի միջազգային ճանաչման համար, լոբբիստական աշխատանք է կատարվում՝ դրանով իսկ թույլ չտալով, որպեսզի իրականության դառնան Ադրբեջանի հակահայկական ծրագրերը»,- ավելացրել է Վահրամ Բալայանը: