Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եռաբլուրում ոստիկանության գործունեության օրինականության մասին
Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում զոհվածների ծնողների նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից կատարված վայրագություններին մասնակցել են ոստիանության Երևանի բաժնի կարմիր բերետավորները և Ոստիկանության ներքին զորքերի Դավթաշենի գնդի ծառայողները։ Հրամանատարությունն իրականացրել են գնդի հրամանատար Հովհաննես Զաքարյանն ու տեղակալ Գեղարդ Խուրշուդյանը։ Այսինքն՝ հենց նրանք են պատասխանատու տեղի ունեցածի և, հատկապես, դրա օրինականության համար։
Իսկ օրինականության մասով, պարզվում է, ամեն բան շատ ավելի վատ է, քան հնարավոր էր պատկերացնել։
Ստացածս տեղեկությունների համաձայն ոստիկանության ներքին զորքերի ծառայողներին առավոտյան 05:30-ի սահմաններում տեղափոխել են Եռաբլուր՝ առանց դրա համար պարտադիր համարվող հրամանի և անհրաժեշտ հրահանգավորման։ Այսինքն՝ բացակայել է այդ ոստիկանների գործողությունների լիազորությունը։ Նրանք չեն ունեցել անհրաժեշտ համարվող այն հիմքը (գրավոր հրամանը), որը թույլ կտար կատարելու հատուկ գործողություններ։ Սրանից հետևում է, որ ցանկացած գործողություն, որն այդ օրը կատարվել է ոստիկանության ծառայողների կողմից՝ ամբողջությամբ անօրինական է։ Սրանից էլ հետևում է, որ ոստիկանությունն այդ տեղում և այդ ժամին չէր կարող ներկայացնել որևէ օրինական պահանջ, որին չենթարկվելու համար իրավունք կստանար մարդկանց վարչական ձերբակալման ենթարկեր կամ որևէ այլ կերպ սահմանափակեր նրանց ազատությունը։
Նույնիսկ բացակայել է հեռախոսագրով հրաման հասցնելը, որն ընդունված է ոստիկանության պրակտիկայում։ Հեռախոսագրերի գրանցամատյաններում բացակայել են անհրաժեշտ գրանցումները։
Այս առնչությամբ պատրաստվում եմ հարցումներ ուղարկել ոստիկանության ղեկավարությանը։ Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեմ։
Արսեն Բաբայան
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ