Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թբիլիսիում «Կանանց շարժման երթ» է ընթանում՝ Հանրապետության հրապարակից դեպի խորհրդարան։ Ռուսթավելիի պողոտայում հավաքվել են շարժման անդամներ, ինչպես նաեւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ եւ հասարակ քաղաքացիներ, հաղորդում է 1 tv.ge-ն։
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ իրենք բողոքում են խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ։ Նրանց կարծիքով՝ եթե օրինագիծն օրենք դառնա, այն վնաս կհասցնի եւ կսահմանափակի կանանց իրավունքները, քանի որ ապագայում այն կծառայի երկրից արեւմտյան կազմակերպությունների հեռանալու նպատակին:
Ակցիայի մասնակիցները նշել են, որ երթից հետո շարժման անդամները խորհրդարանի մոտ կընթերցեն մանիֆեստ, որտեղ, նրանց խոսքով, կնկարագրվի այն վնասը, որը տվյալ օրինագծի ընդունումը կհասցնի Վրաստանում կանանց իրավունքներին:
Նրանց տեղեկություններով՝ ակցիային զուգահեռ նմանատիպ ակցիա է անցկացվում նաեւ Վրաստանի մարզերում։