կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-27 22:47
Հասարակություն

Թբիլիսիում Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերին ու Արցախայան վերջին իրադարձություններին նվիրված ցուցահանդես և երթ է կազմակերպվել

Այսօր Հավլաբարի «Երևանյան պուրակում» անցկացվել է ցուցահանդես, նվիրված Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերին ու Արցախայան վերջին իրադարձություններին։

Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում անցկացվել է հոգեհանգստյան կարգ, ի հիշատակ Սումգայիթի ջարդերի անմեղ զոհերի։

Վրաստանի երիտասարդական միության նախաձեռնությամբ Թբիլիսիում կազմակերպվել է երթ դեպի ցուցահանդեսի անցկացման վայր։

Լուսանկարները՝ Վրաստանի հայ համայնք կազմակերպության էջից։