կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-05 12:03
Տարածաշրջան

«Արևմտականացված» Թբիլիսիում կկայանա «Արժանապատվության երթ» գեյ-շքերթը

«Արևմտականացված» Թբիլիսիում կկայանա «Արժանապատվության երթ» գեյ-շքերթը

Tbilisi Pride հասարակական կազմակերպությունը, որն աշխատում է ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանության ոլորտում, հունիսի 5-ին Վրաստանի մայրաքաղաքում կանցկացնի «Արժանապատվության երթ» կոչվող միջոցառումը: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտնել է ՀԿ-ի ղեկավարներից Գիորգի Տաբագարին. հաղորդում է newsgeorgia.ge-ն:

Ակցիան տեղի կունենա Ռուսթավելի պողոտայում՝ «Արի համերաշխության» կարգախոսի ներքո: Tbilisi Pride-ը նշում է, որ այս կերպ իրենք ցանկանում են համերաշխություն հայտնել Վրաստանում ներկայումս շարունակվող քաղաքական, սոցիալական և մշակութային բողոքներին՝ լինեն Նամախվանի հիդրոէլեկտրակայանի կառուցման դեմ գործողությունները, թե` Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցի իրավիճակի շուրջ բողոքները:

Սա Tbilisi Pride-ի կողմից «Արժանապատվության երթ» անցկացնելու առաջին փորձը չէ: 2019-ին ակցիան մի քանի անգամ հետաձգվել էր ծայրահեղ ազգայնականների հետ բախումների սպառնալիքի պատճառով: Այնուամենայնիվ, հավաքը տեղի էր ունեցել շատ համեստ մասշտաբով և չհայտարարված վայրում. մի քանի տասնյակ մարդիկ ծիածանի դրոշներով հավաքվել էին Վրաստանի ՆԳՆ շենքի մոտ` արմատական խմբավորումների ճնշման ֆոնին: