|
Փոխարժեքներ
29 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Վրաստանը չի մասնակցի Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին. հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նախօրեին ԵՄ արտահերթ գագաթնաժողովում որոշում է կայացվել Ուկրաինայում իրավիճակի սրման պատճառով Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցների նոր փաթեթի մասին։
«Ուզում եմ հստակ և միանշանակ հայտարարել, որ Վրաստանը, հաշվի առնելով մեր ազգային շահերը և մեր ժողովրդի շահերը, չի պատրաստվում մասնակցել ֆինանսատնտեսական պատժամիջոցներին (Ռուսաստանի դեմ), քանի որ, կրկնում եմ, դա միայն ավելի կվնասի մեր երկրին և մեր բնակչությանը»,- լրագրողներին ասել է Ղարիբաշվիլին։