Փոխարժեքներ
10 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.78 |
EUR | ⚊ | € 432.41 |
RUB | ⚊ | ₽ 4.5619 |
GBP | ⚊ | £ 501.83 |
GEL | ⚊ | ₾ 141.95 |
Սիրիայի նոր իշխանությունների անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար Ասադի զինված կողմնակիցների միջև երկրի արևմուտքում բախումների հետևանքով խաղաղ բնակչության թիվը մեկ օրում 830-ից հասել է 973-ի։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Nahar թերթը։ Նրա տեղեկություններով՝ մահացածների թվում կան կանայք և երեխաներ, սակայն նրանց թիվը չի նշվում։
Զոհերի մեծ մասը պատկանում է ալավիական համայնքին, որը կազմում է Սիրիայի բնակչության 12%-ը։
Հիշեցնենք՝ մարտի 6-ին Լաթաքիա, Տարտուս և Հոմս նահանգներում բախումներ են սկսվել Սիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների միջև։ Ամենածանր մարտերը տեղի են ունեցել Ջեբլա քաղաքում, որտեղ ապրում են ալավիները՝ կրոնական փոքրամասնություն, որին պատկանում է Ասադների ընտանիքը։ Իշխանությունները բանակի ստորաբաժանումներ և զրահատեխնիկա են ուղարկել վերոհիշյալ նահանգներ, իսկ հիմնական քաղաքներում պարետային ժամ է մտցվել։ Մարտի 7-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ափամերձ շրջանների նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին: Մարտի 8-ին Սիրիայի անցումային կառավարությունը լրացուցիչ բանակային ուժեր է ուղարկել ափամերձ շրջաններ՝ այնտեղ անվտանգությունը վերականգնելու և նախկին նախագահին աջակցող զինված անձանց կողմից դիմադրությունը ճնշելու համար: Մարտի 9-ին մի շարք շրջաններում բախումները վերսկսվել են։