Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
ԱԺ-ում ընթանում է «Եվրանեսթ»-ի ԽՎ չորրորդ լիագումար նիստը, որտեղ քննարկվում է ԵՄ ֆինանսական աջակցությունը արդարադատության ոլորտում:
Հայկական պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, խոսելով արդարադատության համակարգի մասին, նշեց. «Հետսովետական երկրներում անկախ դատական համակարգ գոյություն չունի: Իմ համոզմամբ` պետք է մեծ ուշադրություն դարձնել կրթությանը, քանի որ մեր իրավական համակարգի սկիզբը գալիս է այն մասնագետներից, ովքեր սերնդի մոտ կձևավորեն անկախ դատավորի հոգեբանությունը:
Ցավոք, մեր երկրներում արդարադատության ոլորտի բարեփոխումների համար կա խնդիր, որովհետև կոռուպցիա կա իրավապահ համակարգում, կրթական համակարգում, և եթե այդ շղթան մի տեղից չկտրենք, այդպես էլ շարունակվելու է»:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը նշեց, որ կարևոր է դատական համակարգի անկախությունը գործադիր իշխանությունից և անկախություն դատավորների կորպորատիվ խաղի կանոններից:
ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը ևս նշեց, որ անկախ դատական համակարգը Հայաստանի լրջագույն խնդիրներից է, և որ բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի հասարակությունը բողոքում է դատական համակարգում կոռուպցիայի մակարդակից, ուստի կուզենար, որ հետագա փաստաթղթերում, որոնք կընդունվեն Հայաստանի հետ, հիմնական շեշտադրումներից մեկը լիներ անկախ դատական համակարգի հարցը, որովհետև այսօր դա Հայաստանի թիվ մեկ խնդիրն է: