Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բոլոր տիպի քաղաքական հետապնդումները պետք է ինչ-որ ձեւով իրավական փաթեթավորում ստանան. Ցավոք սրտի, մեր երկրում որդեգրվել է ավելի շատ քրեաիրավական փաթեթավորումը, քան թե վարչաիրավական կամք քաղաքացիաիրավական: Այս մասին
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Բոլոր գործերում, որով անցնում են ռազմական, պետական, քաղաքական գործիչները, ներկայացվող մեղադրանքը այնքան անխոցելի պետք է լինի, որ քաղաքացիների մոտ երևա, որ դա մաքուր իրավական գործընթաց է: Մինչդեռ մենք ականատես ենք եղել, որ քաղաքական ղեկավարությունը իր տարբեր պաշտոնյաների միջոցով ձեւակերպումներ է տվել, ըստ էության, քրեական հանցակազմի մեջ մեղադրելով քաղաքական, ռազմական տարբեր գործիչների: Երկրորդ, ակնհայտ է, որ այն գործարքը»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործին, ՀՅԴ-ական գործիչը ասաց.
«Այսպես կոչված Արմաշի տարածքների օտարման գործրքները մաքուր քաղաքացիաիրավական հարաբերություններ են, այստեղ քրեաիրավական գնահատական տալը նշանակում է պարզապես կիրառել միջոցներ, որ կարողանաս անձին լրացուցիչ ցավ պատճառել: Երրորդ, ի՞նչն է խանգարում քննությունն իրականացնել առանց ձերբակալության: Երեք դեպքում կարող եք ձերբակալել. Անմիջականորեն ծագած հիմնավոր կասկած, որն այս դեպքում բացակայում է, որովհետեւ այդ կասկածը ծագել էր 2-3 տարի առաջ, ոչ թե հիմա: Երկրորդը, եթե դու ուզում ես կալանավորում կիրառել, այսինքն կալանքը որպես խափանման միջոց, բայց իրականում որպես պատժի միջոց ես կիրառում, եւ վերջապես երրորդը, եթե անձը խախտել է կիրառված խափանման միջոցի կանոնները, այդ ժամանակ կարող ես ձերբակալել: Այսինքն սա հստակ քաղաքական հետապնդման փորձ է, եւ սա նոր չի սկսվել: Շատ պարզ մի բան կա. ՀՀ գործող իշխանությունը ցույց է տալիս իր գործընկեր Ադրբեջանի իշխանությանը, որ մենք պայքարելու ենք բոլոր այն անձանց դեմ, որոնք ժամանակին ցավ են պատճառել ձեզ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը: