կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-25 17:11
Քաղաքական

Մենաշնորհների դեմ պայքարելու համար պետք է վերանայել ռազմավարությունը. Արծվիկ Մինասյան

Մենաշնորհների դեմ պայքարելու համար պետք է վերանայել ռազմավարությունը. Արծվիկ Մինասյան

Այսօր` կառավարության նիստից հետո, էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա նախ նշեց, որ երեկ կնքված` ՀՅԴ-ՀՀԿ քաղաքական համաձայնագրի շրջանակներում նախանշվել են սահմանադրական փոփոխություններից բխող  քաղաքականության ուղղությունները և անելիքները, ինչպես նաև շուկայական տնտեսական քաղաքականության անելիքները, որոնք ենթադրելու են նոր ծրագրեր ու բարեփոխումներ, հետևաբար` առաջին անելիքը, ըստ Մինասյանի, նման ռազմավարական փատաթղթի ստեղծումն է լինելու, նախարարության գործառույթների հստակեցումը, տնտեսվարող սուբյեկտների մոտ այցելությունները, հիմնախնդիրները բացահայտելն ու լուծումներ առաջարկելը, ինչպես նաև ներդրումային նոր մոտեցումների կիրառումը:

Ինչ վերաբերում է մենաշնորհների դեմ պայքարին, Արծվիկ Մինասյանը նշեց, որ  դա ամրագրված է սահմանադրական փոփոխություններով, դա հակամենաշնորհային քաղաքականություն կիրառելու պահանջն է, այդ մոտեցումը ամրագրված է նաև ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության համաձայնագրում, ինչը նշանակում է, որ այդ ուղղությամբ պետք է վերանայեն քաղաքականությունը:

Հարցին, թե արդյո՞ք նախկինի պես պայքարելու է կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ, նա պատասխանեց, որ իր դիրքորոշումն այդ հարցում չի փոխվել: