«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Marca-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ կցանկանար Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդիպել գերմանական «Շալկե-04»-ի հետ։
«Ես կցանկանայի դուրս գալ եզրափակիչ և հաղթել «Շալկեին»։ Հատկապես այն պատճառով, որ այդ թիմի կազմում խաղում է Ռաուլը։ Հաղթելով նրան՝ ես հերթական անգամ տհաճություններ կպատճառեմ մադրիդցիներին։ Իհարկե, Ռաուլն իմ ընկերն է, սակայն ափսոս, որ նա չի ծնվել Բարսելոնայում»,- ասել է մարզիչը: